National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.05.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում հյուրընկալվել է Հայաստանում Իտալիայի դեսպանը
1 / 3

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ:

Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր պարտականություններն ստանձնում է Հայաստանի համար պատմական ժամանակաշրջանում, երբ երկիրը գնում է բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս հարցում էական նշանակություն են ունենալու թե՛ Եվրոպական միության եւ թե՛ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունները:
 
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Իտալիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա:
 
Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դեսպանը նշել է, որ իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Նա տեղեկացրել է, որ իտալական «Ռենկո» ընկերությունն ակտիվորեն շարունակելու եւ ընդլայնելու է ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, իսկ բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ հետաքրքրված են հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այն հիմնախնդիրներին, որոնք նոր քաղաքական իրավիճակում պիտի դառնան ՀՀ-ԵՄ, ինչպես նաեւ ԵՄ առանձին պետությունների հետ համատեղ օրակարգի քննարկման հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am